Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»
![]() 822 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 09:55 «Հրապարակ» թերթը գրում է. «Երկիրը պատերազմից հետո թևակոխել է նախընտրական փուլ։ Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու գործին է լծվել նաև Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը։ Մեզ ասացին՝ Հակոբյանն այս օրերին թիմ հավաքելով է զբաղված, որոշել է, որ այնտեղ չպետք է լինեն նախկինների կամ ներկաների հետ ասոցացվող դեմքեր։ Նա կարծում է, որ բարձր ռեյտինգ ունի Սյունիքում և կարող է գործող ընդդիմությունից ավելի հաջող քաղաքական գործունեություն ծավալել։ Կուսակցությունը դե յուրե դեռ գրանցված չէ, բայց հայտնի է, որ ծրագրում հիմնական շեշտը դրվելու է տնտեսական քաղաքականության, փլուզված տնտեսության առողջացման վրա։ Այդ նպատակով նույնիսկ Բեռլինում մասնագետների են պատվիրել տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, և այն գրեթե պատրաստ է։ Վահե Հակոբյանը, սակայն, պատրաստ չէր այս թեմայով մեր հարցերին պատասխանելու և հերթապահ պատասխան տվեց․ «Ոչ, նման բան չկա, ես այսօր կուսակցություն չեմ բացում»։ Մեզ ասացին, սակայն, որ նոր կուսակցությունը գրեթե ամբողջությամբ ձևավորված է, պարզապես հստակեցնելու որոշ բաներ կան, և այս պահին չեն ուզում այդ մասին խոսել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
