ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() 195 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 10:00 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
