«Դուրս է գալիս, որ պարտությունն ընդունելով՝ չենք կարողանում վերադարձնել ռազմագերիներին». Էդմոն Մարուքյան
![]() 917 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 13:00 «Երբ որ հայտնի է դարձել, որ վարչապետը գնալու է Մոսկվա՝ եռակողմ հանդիպման, դարձել է հանրային քննարկման առարկա, որ օրակարգը պետք է լինի ռազմագերիների վերադարձը, և վարչապետը վերահաստատել է, որ գնում է այդ օրակարգով: Հիմա գնացել է, չի ստացվել լուծել վերադարձի հարցը…»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այլևս չեն պատրաստվում լռել: «Պետք է աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ և հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, անգամ սանկցիաներ կիրառվեն, որ վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին: Այլապես դուրս է գալիս, որ պատերազմից հետո մենք, մեր պարտությունն ընդունելով, փաստաթուղթ ստորագրելով, փաստաթղթի բոլոր կետերն իրացնելով, ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետը չենք կարողանում իրացնել»,- նկատեց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
