Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
![]() 216 Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 10:30 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին և Կոտայքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
