«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Լավրովը պիտի համակերպվի. Հայաստանում եղանակներ են փոխվել». Էդմոն Մարուքյան
![]() 962 Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 14:25 ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս պատերազմը նաև սադրանքի արդյունք էր: «Պատերազմը միշտ կարող է սադրել իշխանությունը: Կարծիք կա, որ՝ եթե չսադրեինք, չէին հարձակվելու մեզ վրա… Միգուցե չհարձակվեին: Վարչապետն էդ գծի մեջ ա. ասում ա՝ հա՛, լավ, ասենք թե, Ալիևի հետ իրար չվիրավորեինք, մեկ ա՝ հարձակվելու էին»,- դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցում ասաց նա: Դանիելյանի հարցին՝ ընդդիմությունն զգո՞ւմ էր, որ թշնամին հարձակվելու է, թե՞ հասարակության պես թմբիրի մեջ էր, Մարուքյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ, որ բանակցություններում մենք պրոբլեմ ունենք»: Հարցին, թե արդյոք սուվերեն պետություն ենք, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Սուվերեն ենք այնքանով, որքանով… Այնքանով էինք սուվերեն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Լավրովը պիտի համակերպվի. Հայաստանում եղանակներ են փոխվել… Այդքան սուվերեն էինք, բայց ոչ հիմա»,- նկատեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
