Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար
367 Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 17:00 Երևանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը: Հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգարահել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որևէ արձագանք չկա՝ «ձայն բարբառոյ յանապատի»։ «Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք, ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է՝ որևէ մեկը չի եկել։ Հոտն ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,- ասել է Մրազ Կասոյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
7021:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
243Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
184Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
375Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
40823.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
108323.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
36622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
48422.04.2024, 15:48