«Միացրեք ձեր ուղեղները». Պեսկովը մեկնաբանել է Պուտինին վերագրվող պալատի վերաբերյալ հարցը
![]() 1303 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 16:00 Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազրույցում: «Պուտինն այնտեղ ոչ մի բան էլ չի անում, Պուտինը Գելենջիկում պալատ չունի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Պուտինը Գելենջիկում պալատ ունի և եթե ունի, ինչ է այնտեղ անում: «Այն մասին, որ նախապատրաստվում են այսպես կոչված «մերկացումներ» և տեղեկատվական հարձակումներ, Կրեմլում վաղուց գիտեին,- ասել է Պեսկովը:- Դրանց նպատակը իրավիճակի ցնցումներն են: Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դա մաքուր սուտ է ու ամեն մարդ, ով նայում է այդ նյութերը, պետք է միացնի իր ուղեղը ու իրեն հարց տա՝ բայց ինչ կապ ունի այստեղ Պուտինը: Լավ, ասենք, կա նման պալատ: Գելեջիկում բոլորն են ասում, որ իսկապես այնտեղ հսկայական օբյեկտ կա և այլն: Բայց դրանք ունեն իրենց սեփականատերերը, դրանք մասնավոր օբյեկտներ են: Եվ, հավանաբար, բիզնեսմենները, եթե օրենքի շրջանակներում են գործում, իրավասու են տիրապետել ցանկացած օբյեկտի: Բայց այստեղ ի՞նչ կապ ունի նախագահը: Եվ ահա այսպիսի արհեստածին խորամանկություններով, կեղծիքներով տեղեկատվական հարձակումներ են գործում»: Նա նաև կասկածելի է համարել այն հանգամանքը, որ նախնական նյութը, ամենայն հավանականությամբ, եղել է անգլերենով՝ ինչու՞: Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր, յութուբյան իր էջում հրապարակել է «Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը, որն արդեն ունի շուրջ 79 միլիոն դիտում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
