Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին
411 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 17:10 Երեկ ՝ հունվարի 23-ին, քննիչը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, ով կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Ալավերդյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունվարի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելով, Օշական գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։ Վերջիններս կասկածվում էին նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։ Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ։ |
Ավտովթար Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և տուժած
6709:54Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, դանակահարել կին ուղևորին (լուսանկար)
317Երեկ, 20:24Քաղաքացին քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին (տեսանյութ)
140Երեկ, 16:48Մոսկվայի հայերի միության շենքում ծեծել են 20-ամյա հայ տղայի․ ծեծողն Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է
21417.03.2024, 23:48Պարզվել է 2 ամսական երեխայի մահվան պատճառը
23017.03.2024, 20:30Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը
23117.03.2024, 13:002 ամսական երեխա է մահացել
21817.03.2024, 12:30Մանրամասներ՝ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
18917.03.2024, 11:24