Սկսվում է Առաջավորաց պահքը
![]() 779 Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 11:35 Առաջավորաց պահքը սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Այս ընթացքում պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, ինչպես նաև արգելվել է Ս. Պատարագ մատուցելը: Առաջավորաց պահքը հայ ժողովրդի առաջին ազգային պահքն է, և այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց և հեշտությամբ խախտվեց մարդու կողմից: Թե ինչու է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, Եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ։ Նախ, որ այդպես է սահմանել Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի՝ այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն՝ զղջալու, ապաշխարելու և Աստծուն մոտենալու: Ուստի՝ մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի քանի որ առաջին պահքը չպահելով՝ վտարվեցինք ու կորցրինք դրախտն ու փառքը, այս մեկը պահելով՝ դարձյալ վերադարձնենք կորուսյալը: Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում, Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին: Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4): Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում: Նրանց համար պահքի երեք օր սահմանվեց, քանի որ շաբաթվա մյուս երկու օրերը՝ չորեքշաբթին և ուրբաթը, պահքի համար էին նախատեսված: Այսպիսով, ամբողջ տարվա ընթացքում հինգ զգայարաններով մեր գործած հանցանքները այս հնգօրյա պահքով և Աստծո ողորմությամբ ջնջվում են: Մեզ բոլորիս լավ հնարավորություն է տրված Առաջավորաց պահքի ընթացքում զղջալ կատարած սխալների համար, մաքրել հոգին բոլոր տեսակի չար մտքերից և զերծ մնալ վատ սովորություններից: Փորձենք գիտակցված պահեցողությամբ զորացնել հավատը և ապրել՝ Աստծո ներկայությունը վայելելով: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
159Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
330Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
80325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
78624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61621.02.2026, 00:42
