Երեք երկրների փոխվարչապետները վաղը կքննարկեն Հայաստանով անցնող երկաթուղու հարցը
![]() 1128 Երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ., 10:30 Մոսկվայում այս շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը։ Հանդիպումը տեղի է ունենալու հունվար 27-ին Մոսկվայում, հայտնում է РБК հեռուստաալիքը։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցելու է Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։ Բանակցային նման ձևաչափի մասին կողմերը պայմանավորվել էին հունվարի 11-ին՝ երեք պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Փոխվարչապետները քննարկելու են միանգամից մի քանի հավանական ծրագիր Հայաստանով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային ճանապարհի կառուցման, ինչպես նաև՝ Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հարցը։ «Բաքուն ցանկանում է նաև հասնել նրան, որ կառուցվի ճանապարհային մայրուղի, փոխարենը Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ հաղորդակցության ճանապարհ»,- РБК-ին հայտնել է ռուսական դիվանագիտական ներկայացուցիչը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխվարչապետները քննարկելու են նաև Նախիջևանով Հայաստանն Իրանի հետ կապելու առաջարկը։ ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54

