ԵԽԽՎ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը
![]() 984 Երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ., 13:35 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը։ Գրում է ТАСС-ը: «Կողմերը պետք է հնարավորինս արագ իրականացնեն եռակողմ համաձայնագրի դրույթները»,- ասված է բանաձևում։ Բացի այդ, կոչ է արվում Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին»: ԵԽԽՎ-ն առաջարկում է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը... Ցանկացած տեսակի խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
