«Մեր ծնողները մի ծննդյան շնորհավորանքի համար պատրաստ էին ծառայության վայրով, գումարտակով, վաշտով տեղեկություն տալ». Կարեն Հովհաննիսյան
![]() 373 Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 03:10 Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշու՞մ եք, մինչև պատերազմը գրեթե ամեն շաբաթ մի գրառումով անդրադառնում էի անհայտ ծագմամբ ֆեյսբուքյան այն էջերին, որոնց ծնողները իրենց որդիների նկարներն էին ուղարկում, հետն էլ լիքը ինֆո՝ ծառայելու վայրի մասին, զորամասի մասին և այլն։ Որպես կանոն՝ հիմնականում հենց հարավային ուղղությունն էր։ Միշտ կոչ էի անում, որ չանեն նման բան, քանի որ բացահայտում են ռազմական գաղտնիքներ, քանի որ իրենց որդիներին թիրախ են դարձնում, բայց չէ, մեր ծնողները մի ծննդյան շնորհավորանքի համար պատրաստ էին ծառայության վայրով, գումարտակով, վաշտով ամեն ինչով տեղեկություն տալ։ Եվ ո՞վ իմանա, թե անձնական նամակագրությամբ էլ որքան ինֆո էին տալիս հրամ կազմի, զին տեխնիկայի, ճաշարանների, պահեստների և այլնի մասին․․․ Ռազմական գաղտնիք որտեղ որ պետք էր չէր պահովում, իսկ որտեղ որ պետք չէր, անունը դնում էինք ռազմական գաղտնիք ու առաջ գնում պրոբլեմներով․․․ Հուսամ էլ ոչ մի ծնող երբեք ու երբեք իր որդու նկարը, ինֆոն չի տրամադրի և ոչ մեկի, հատկապես, երբ չգիտեն, թե էկրանից այն կողմ ով է նստած, ինչ հատուկ գործակալության աշխատակից է նստած, կամ ինչ հայ է նստած, ով կլորիկ գումարի դիմաց ինֆորմացիա է հավաքագրում»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
