Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Քոչարյանի հարցազրույցին
![]() 1190 Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 14:25 Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են հունվարի 27-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: «Ռազմավարական դաշնակցից Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի»,- այս մասին ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեջբերում է ադրբեջանական լրատվամիջոցը։ Հոդվածում նշվում է Քոչարյանի այն խոսքը, որ «հայկական բանակը 90-ականներին տարածաշրջանում ամենամարտունակն էր, և Երևանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն էր։ Հիմա այնքան ենք թուլացել, որ ցանկացած հարևան պետություն կարող է գրավել մեր երկիրը»։ Նշվում է նաև, որ Քոչարյանը սխալ է համարում այն հանգամանքը, որ երկրի ղեկավարություն չի բացահայտում բանակի կորուստների թվերը։ Դա հանրությունից թաքցնելը Ռ. Քոչարյանը համարում է ծաղրուծանակ հասարակության նկատմամբ։ «Մեր կորուստների մասին բոլորից լավ գիտեն Թուրքիան և Ադրբեջանը։ Նրանց վաղուց է դա հայտնի։ Ինձ համար անհասկանալի է իշխանությունների մոտիվացիան»,- մեջբերել են նրա խոսքը։ Մեկ այլ լրատվամիջոց փոխանցել է Քոչարյանի՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտարարությունը․ «Մասնակցելու ենք և կրելու»,- ընդգծվել է Քոչարյանի խոսքը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
