Հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

828
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 09:45
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:
Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում»:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6102:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
151Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
173Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
74Երեկ, 22:54