Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը

Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը
988
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 14:05

Երեկ՝ հունվարի 28-ին, կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան։ Այն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից տասնյակ անգամներ Հայաստանում և սփյուռքում բեմադրված համանուն ներկայացման էկրանավորումն է։ Դերասանական կազմը չի փոխվել, նույնն է մնացել նաև բովանդակությունը։ Ապրիլյան քառօրյային նվիրված ֆիլմը ներկայացնում է պատերազմի ժամանակ թիկունքում գտնվող մարդկանց ապրումները։

Ֆիլմում ընտանիքը մեծ ցնծությամբ պատրաստվում է հարսանիքի, երբ պատերազմի բոթը սահմանից հասնում է թիկունք։ Կյանքը միանգամից կանգ է առնում։ Հայրենիքն օգնության է կանչում իր զավակներին․․․․ Հարսանիքը թիկունքում մնում է կիսատ․․․

«Այստեղ չկան կրակոցներ պայթյուններ, կան ուրիշ ապրումներ, որոնք թիկունքում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը։

Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը
Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը

«Ամեն ինչ արել ենք, որ ներկայացման համն ու հոտը չկորցնենք, և դա էր երևի գլխավոր պատճառը, որ նույնիսկ համարձակվեցինք ֆիլմը նկարահանել բեմի վրա»,- նշեց նա։
«Մենք էկրանավորման ժամանակ շատ չենք հեռացել ներկայացումից։ Պահել ենք թատերականությանը և կինոյին պատկանող բոլոր օրենքներն ու ստացել ենք միքս»,- ասաց ֆիլմի դերակատարներից Ջեմմա Ադամյանը։

Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը
Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը

«Ֆիլմի ռեժիսորի կողմից պահանջվում էր նույն մոտեցումը, ինչ ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էր պահանջում։ Ուղղակի մի պրոբլեմ կար․ մենք տարիներ շարունակ ստեղծագործել ենք մի միջավայրում ներկայացումների ֆորմատով, և ստացվեց էնպես, որ նույն այդ միջավայրում ստեղծվում է մի ստեղծագործություն, որը բոլորովին այլ ֆորմատի մեջ է։ Դա էր դժվարությունը, երբ ֆիլմի նկարահանման ընթացքում անընդհատ միզանսցենային լուծումներ էին փոխվում»,- նշեց դերակատարներից Արսեն Սաղաթելյանը։

Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը
Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը

Ներկաները ֆիլմի ցուցադրության ժամանակ չկարողացան զսպել արցունքները։ Աճեմյանականների անգերազանցելի խաղը ստիպեց վերապրել վերջին երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցած երեք պատերազմների դառնությունը, վերաարժևորել կյանքը, սիրելիներին։