Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան՝ «Հրամանատար»
![]() 774 Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 18:35 Սևակ Ամրոյանը Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առիթով ներկայացրել է իր նոր՝ «Հրամանատար» երգի տեսահոլովակը: Երգն ու տեսահոլովակը նվիրվում են փոխգնդապետ, հրամանատար Աշոտ Չոբանյանին: Պրեմիերայի առիթով կազմակերպվել էր հուշ-երեկո, որին ներկա էին հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանի հարազատները և ընկերները: ««Հրամանատար» երգը՝ Աշոտ Չոբանյանի գլխավորությամբ, նվիրված է մեր բոլոր հրամանատարներին և զինվորականներին: Տեսահոլովակում օգտագործվել են իրական կադրեր, հրամանատարներից նկարներ և այլ սիմվոլիկա: Շատ կարճ ժամանակում ենք պատրաստել ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում ասաց Սևակ Ամրոյանը: Երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանն էլ հավելեց, որ նման թեմատիկայով երգ ներկայացնելու միտք վաղուց ունեին. «Մենք պատերազմից հետո նման թեմատիկայով երգ ստեղծելու մտահղացում ունեինք, ինչն էլ համընկավ այս պատերազմի ժամանակ զոհված հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանի ընկերների ցանկության հետ: Աշոտ Չոբանյանի ընկերները ցանկանում էին՝ մի երգիև ստեղծվի, որը կնվիրվի բոլոր զոհված հերոսներին՝ ի դեմ Աշոտ Չոբանյանի: Նրանց նախաձեռնությունն էր, արդյունքում՝ թիմային աշխատեցինք: Երգի հեղինակն Էդմոն Մակարյանն է, գործիքավորումն արել է Դեր Հովան, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, բոլոր աշխատանքներն իրականացրել է Unity Production-ը, Սևակ Ամրոյանն էլ մեծ սիրով կատարեց այս երգը: Ի վերջո, սա մեր փոքրիկ ներդրումն է բոլոր հերոսների հիշատակին, բոլոր հզոր հրամանատարներին է նվիրվում, ովքեր զոհվել են Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ»,- ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
159Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
330Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
80325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
78624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61621.02.2026, 00:42

