Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում
![]() 1709 Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 23:30 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ – երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով, - փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ ձևեր։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել փորձագիտական ենթախմբերի ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել դրանց առաջին նիստերը: Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մոսկվայում։ Համանախագահները հանդիպման օրը կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
