«Ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից». Համլետ Հովսեփյան
![]() 498 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 01:35 Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով կմտածեր, որ դեռևս 2800 տարի առաջ, Արարատյան թագավորությունում նման գեղեցիկ զարդեր պատրաստող ու կրող ազգն այնքան կհեռանա սեփական մշակութային արժեքներից, որ ստիպված կլինի Չինաստանից ու Թուրքիայից անորակ ու տգեղ զարդեր ներկրել ու հայկականի անվան տակ մատուցել սեփական հանրությանը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից։ Ողջ վերնիսաժով պտտվում ես՝ ոչ մի հետաքրքրություն։ Գրեթե բոլոր արծաթագործ վաճառականների մոտ նույն կրկնվող զարդերն են, որոնց մեծ մասն ատերկրից ներկրված (հիմնականում Թուրքիայից)։ Եթե իսկապես մեզ համարում ենք Արարատյան Թագավորության (Ուրարտու) արժանի հետնորդները, ուրեմն՝ պարտավոր ենք ապրեցնել այդ հզոր մշակույթը։ Յուրաքանչյուր Վան այցիցս հետո մեծ դժվարությամբ եմ ինքս ինձ համոզում, որ ուրարտացիների հետնորդներն իսկապես հայերս ենք, այլ ոչ թուրքերն ու քրդերը...»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
159Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
330Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
80325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
78624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61621.02.2026, 00:42
