«Մեր տարածաշրջանի մասին սթափ պատկերացում չունենք, այստեղ 4-րդ խաղացող չկա». Ստեփան Դանիելյան
![]() 304 Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 14:50 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանի մասին սթափ պատկերացում չունենք և դրա համար տարբեր դավադրությունների տեսություններով ենք փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, սխալ պատկերացումները սխալ եզրահանգումների է հանգեցնում։ Հարավային Կովկասը երեք հարևաններ ունի, որոնք տարածքային ամբողջականության ու դեմոգրաֆիայի լրջագույն խնդիրներ ունեն։ Թուրքիայի հիմնական խնդիրը Քրդստանն է ու դա է իր ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գործոնը։ Քրդերը, նաև, ի տարբերություն թուրքերի, դեմոգրաֆիական մեծ աճ ունեն, նաև նրանց բնակության արեալն է մեծանում։ Այսինքն, պոտենցիալ Քրդստանը նաև տարածքային առումով է մեծանում։ Նույն վիճակն Իրանում է։ Պարսիկները նույնպես դեմոգրաֆիական խնդիրներ ունեն, աճ են ապրում մյուս ազգությունները։ Իրանն ադրբեջանցիների, քրդերի, բելուջների, թուրքմենների ... խնդիրներ ունի։ Նույնը Ռուսաստանում է, որտեղ ռուսներն ունեն լուրջ դեմոգրաֆիական խնդիրներ ու պոտենցիալ սեպարատիզմի վտանգը մեծ է։ Սեպարատիստների ցուցակը մեծ է։ Պետության ամբողջականության խնդիրներ ունեցող երկրները չքանդվելու համար ստիպված են տարածվել իրենց սահմաններից դուրս, այսինքն՝ էքսպանսիա իրականացնել, նաև որոնել վերազգային գաղափարախոսություններ իր բաղկացուցիչ էթնոսներին սոսնձելու համար։ Իրանին փրկում է շիիզմը, Թուրքիան երկու, իրար հակասող գաղափարախոսություն է ընտրել՝ իսլամիզմը և պանթուրքիզմը։ Ռուսաստանը որոնումների մեջ է, դեռևս ավանդական արժեքների վրա է կանգ առել։ Մանրամասներների մեջ չմտնեմ, որ 50 էջանոց նյութ չդառնա, այսքանով անենք եզրակացություններ։ Երեք երկրներն էլ ծավալվում են ինքնափրկության համար ու նրանց՝ առաջ գնալու վեկտորներն իրար են հանդիպել մեր տարածաշրջանում։ Երեքի համար Հարավային Կովկասը գոյության խնդիր է ու պատրաստ են շատ բաների։ Կա՛մ նրանց միջև ռազմական կոնֆլիկտ է լինելու, կա՛մ միասնական լուծում են փորձելու գտնել, գոնե ժամանակավոր։ Ինչպես տեսնում ենք, այստեղ 4-րդ խաղացող չկա, բայց կան ուժեր, որոնց պետք է այդ երկրների միջև մեծ պատերազմ լինի, որպեսզի երեքն էլ թուլանան, իսկ լավագույն դեպքում երեքն էլ մասնատվեն։ Շատ կոպիտ կերպով նկարագրելով, իրավիճակը սա է։ Հ. Գ. Հին պարսկական ասացվածք կա՝ ով տիրում է Ղարաբաղին, տիրում է Կովկասին»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
