Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 4-րդ բլոկ-մոդուլային ավանը

60 տեղանոց ևս 1 բլոկ-մոդուլային ավան է կառուցվել Արցախում ռուս խաղաղապահների համար: Հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում կառուցվել է հերթական բլոկ-մոդուլային ավանը»,- ասված է հայտարարության մեջ:
Խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար սա արդեն 4-րդ նման ավանն է։
Նշվում է, որ բլոկ-մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս կյանքի և կենցաղի պայմաններ ստեղծել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, բաղնիք-լվացքատան դաշտային կետերից, պահեստներից։
Բլոկ-մոդուլային ավանները համալրված են կենսաապահովման անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում):
Բնակավայրերը համալրված են կահույքով և կենցաղային տեխնիկայով։
Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, հանդերձարան, ժամանցի սենյակ, գրասենյակ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6302:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
152Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
174Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
75Երեկ, 22:54