«Գոնե տոմսի փողը չկորի․ պարտք ենք արել, ավտո, անասուն ենք ծախել»․ օդանավակայանում իրավիճակը լարված է

«Զվարթնոց» օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում լուծում գտնել, որով հնարավոր կլինի մեկնել ՌԴ։
Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ COVID-19-ի թեստ են հանձնել մի լաբորատորիայում, որի պատասխանները, փաստորեն, վավեր չեն համարվում, և նոր հավելվածը չի «կարդում» այդ կազմակերպության տրամադրած շտրիխ-կոդերը։
Քաղաքացիները հայտնում են, որ իրենց թեստ հանձնելիս ասել են, որ ամեն ինչ վավերական է և ոչ մի խնդիր չի առաջանա, սակայն այսօր օդանավկայանում պարզել են, որ այդ կազմակերպության տրամադրած թեստի պատասխանները վավերական չեն, ուստի նրանք չեն կարողանա մեկնել Մոսկվա։
Տվյալ կազմակերպությունից էլ հայտնում են, որ Առողջապահության նախարարությունից իրենց ուշ են տեղեկացրել, որ ընդգրկված չեն նախարարության հաստատած ընկերությունների ցանկում․ հաստատված է միայն երկու կազմակերպություն։
«Մեզնից շատերը ավտո են ծախել, վերջին անասունն են ծախել, որ տոմս առնեն, գնանք աշխատենք գոնե»,- ասում են քաղաքացիները։
Նրանք առաջարկում են հետաձգել ժամը 12։00-ին սպասվող չվերթը, մինչև իրենց հարցին լուծում տրվի․ «Պատրաստ ենք նորից թեստ հանձնել, թքած էդ 15 հազարի վրա, չնայած շատերի աչքին էդ փողն էլ ա երևում, բայց գոնե տոմսի փողը չկորի»,- ասում են քաղաքացիները։
Նրանք սպասում են կազմակերպության տնօրինության, ինչպես նաև՝ Առողջապահության նախարարության արձագանքին։

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6302:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
152Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
174Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
75Երեկ, 22:54