Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Մեդվեդևը հայտնել է Ռուսաստանում համացանցի հնարավոր անջատման մասին

Մեդվեդևը հայտնել է Ռուսաստանում համացանցի հնարավոր անջատման մասին
881
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 21:15

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գլոբալ համացանցից Ռուսաստանի անջատման դեպքում, երկրի իշխանությունները ծրագիր ունեն:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ավելի վաղ կոչեր են հնչել՝ անջատել ՌԴ-ն SWIFT բանկային համակարգից:
«Նույնը կարող է տեղի ունենալ նաև համացանցի հետ, և այդ ժամանակ մենք այդ ցանցի հիմնական հանգույցներին հասանելիություն չենք ունենա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, «եթե ինչ-որ արտակարգ բան կատարվի»։
«Հենց այդ պատճառով էլ օրենք է ընդունվել համացանցի ռուսական հատվածի մասին. որպեսզի մեր ռուսական սեգմենտը հնարավոր լինի ինքնուրույն կառավարել, քանի որ համացանցի հետ կապված է ողջ պետության կառավարումը, սոցիալական ֆունկցիաների հսկայական քանակության ստացումը։ Մենք չէինք կարող դա թողնել առանց հսկողության։ Այդ պատճառով էլ այդպիսի օրենք կա, և անհրաժեշտության դեպքում, այն ուժի մեջ կմտնի»,- ասել է նա։