Պատրոն Դավոն հայտարարություն է տարածել
![]() 1154 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 10:25 Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները։ Ըստ հաղորդագրության, մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքը ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների եղել է 1977 թվականի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կամ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական /իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը/ կամ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։ Ինչպես նշեցինք նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»: Այս մասին տեղեկանում ենք «168 ժամ»-ից: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
