Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

Նավալնին կոչ է անում գալ դատարանի մոտ․ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Նավալնին կոչ է անում գալ դատարանի մոտ․ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
758
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 11:40

Մոսկվայի քաղաքային դատարանի մոտ գտնվող «Պրեոբրաժենսկայա հրապարակ» մետրոյի կայարանի մոտ, որտեղ այսօր պետք է տեղի ունենան Ալեքսեյ Նավալնիի գործով լսումները, մուտքը փակ է, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը:
Դատարանի տարածք և նիստերի դահլիճ թույլ են տալիս միայն հավատարմագրված անձանց։ Հայտնի է նաև, որ ընդդիմադիր գործիչը դատարան կտեղափոխվի քննչական մեկուսարանից։
Մետրոյի «Պրեոբրաժենսկայա հրապարակ»-ի մոտ կանգնած են Ռոսգվարդիայի և ոստիկանության մի քանի մեքենաներ, մոտակա մուտքը դատարան փակ է, թույլ են տալիս միայն դատարանի աշխատակիցներին և նրանց, ովքեր ապրում են այդ շրջանում:
Նավալնին ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել գալ դատարանի մոտ․ «Ալեքսեյ Նավալնիին այսօր կարող են բանտ նստեցնել մի քանի տարով։ Եկե՛ք Մոսկվայի քաղաքային դատարան»,- ասված է հայտարարության մեջ։

Նավալնին կոչ է անում գալ դատարանի մոտ․ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Նավալնիի գործով դատական նիստը