Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մյանմայում զինվորականներն ազատ են արձակել ձերբակալված պաշտոնյաների մի մասին

Մյանմայում զինվորականներն ազատ են արձակել ձերբակալված պաշտոնյաների մի մասին
775
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 13:25

Մյանմայի զինվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված պետական պաշտոնյաների մեծ մասին: Այս մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ երեքշաբթի առավոտյան զինվորականները որոշել են կալանքից ազատել նախօրեին ձերբակալված նախարարներին և իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչներին:
Ազատ արձակվածների ճշգրիտ թվի մասին առայժմ չի հաղորդվում: «Գլխավոր նախարարների թվում կարող են վերաբաշխումներ տեղի ունենալ»,- նշել է աղբյուրը: