Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Քիչ առաջ հրավիրվեցի ոստիկանության Նոր Նորքի բաժին». Միքայել Մարգարյան

«Քիչ առաջ հրավիրվեցի ոստիկանության Նոր Նորքի բաժին». Միքայել Մարգարյան
228
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 14:10

Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հրավիրվեցի Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Պարզվեց նիկոլի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքիս վերաբերյալ։ Հրաժարվեցի որևէ բացատրություն տալ և հարցերի պատասխանել։ Ասեցին՝ շնորհակալություն, հաջողություն, մենք ձեզ կզանգահարենք։
Նույն բովանդակությամբ հայտարարության համար Վահան Բադասյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ և 2 օրվա ընթացքում նրան մեղադրանք են առաջադրվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված)» և դատապարտել են 2 ամսվա կալանքի։
Ի՞նչ է ստացվում. օրենքն այսքան խտրակա՞ն է, թե՞ քաղաքական հետապնդում»: