«Դուք կատարել եք հանցագործություն և պետք է ենթարկվեք պատասխանատվության». Արմեն Գևորգյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկ ներկայացրեց

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Ըստ պաշտպանի՝ դատավորը կատարել է հանցագործություն:
Խոսքը վերաբերում է Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ դատավորի հրապարակմանը: Պաշտպանը դատական նիստերից մեկի ժամանակ դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ Արմեն Գևորգյանի կինը վարակված է կորոնավիրուսով, իսկ Գևորգյանը կոնտակտավոր է: Միաժամանակ փաստաբանը արգելել է դռնբաց դատական նիստի ժամանակ հրապարակել Գևորգյանի կնոջ՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը, քանի որ այն համարվում է բժշկական գաղտնիք:
«Մենք այն կարծիքին ենք, որ դուք կատարել եք հանցագործություն և պետք է դրա համար պարտադիր ենթարկվեք քրեական պատասխանատվության»,- նշեց Գևորգյանի պաշտպանը:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6302:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
152Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
174Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
75Երեկ, 22:54