«Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք». Անուշ Բեղլոյան
![]() 463 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 15:30 «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե «կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է» և խոսել է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հեռանկարի մասին։ Նշենք, որ կոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։ «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,- նշել է նա: Ռուս խաղաղապահների առնչությամբ Բեղլոյանն ասել է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջինները ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կա՛մ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կա՛մ կունենանք խաղաղություն տարածաշրջանում․․․»,- ասել է Բեղլոյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
