ՊԵԿ փոխնախագահը՝ խաղատանը

Այս լուսանկարում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է խաղատանը։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, որոշ տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հրապարակելով լուսանկարը:
«Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաև պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Իրանի ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի»․ Վարդան Ոսկանյան
4509:48
«Դրա արդյունավետությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը»․ Հակոբ Բադալյան
3809:42
«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան
6809:36
Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»
4209:30
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը (տեսանյութ)
10509:18
Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»․
6909:12
Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
7509:06
«Ընդդիմությունը տեղիք չի տալիս սադրանքներին, դա կապիտուլյանտին կատաղեցնում է»․ Լևոն Ջավախյան
8003:06