«Առաջարկում ենք պետական դավաճանության և լրտեսության դեպքում սահմանել 20 տարվա կամ ցմահ ազատազրկում». Վահե Էնֆիաջյան
![]() 867 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 11:55 Այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, հանձնաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ «Խոսքը վերաբերում է թշնամու կողմն անցնելուն, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելուն կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելուն, հափշտակելու կամ պահելուն, օտարերկրյա հետախուզությանն առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելուն կամ դրանք հավաքելուն»,- ասաց Էնֆիաջյանը: «Հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ տեսնում ենք, որ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում ամենատարբեր պետական մակարդակ ունեցող պետական պաշտոնյաների կողմից տեղի ունեցած դավաճանությունների և անցանկալի դրսևորումների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջարկում են պետական դավաճանության և լրտեսության դեպքում նախատեսված 10-15 տարի ազատազրկումը փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
