ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել հակառուսական պատժամիջոցների նախագիծ՝ Նավալնիի գործի հետ կապված

Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ Փաստաթուղթը ներկայացրել են սենատորներ Մարկո Ռուբիոն, Քրիս Քունսը, Բեն Քարդինը, Միթ Ռոմնին, Քրիս Վան Հոլենը և Ռիչարդ Դուրբինը:
«Օրինագիծը նախատեսում է կետային պատժամիջոցների սահմանում ռուս պաշտոնյաների դեմ, որոնք առնչություն ունեն միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հեղինակները նաև խնդրում են ԱՄՆ իշխանություններին պարզել, թե արդյոք Ռուսաստանն օգտագործել է քիմիական և կենսաբանական զենք։
Բացի այդ, պատժամիջոցները կարող են ազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Գերմանիային՝ հրաժարվել նախագծին աջակցելուց։

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
4104:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
103Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
106Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
110Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
164Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
165Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
84Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
82Երեկ, 21:42