Պուտինը մտադիր չէ Մոսկվայում հանդիպել Բորելի հետ
![]() 869 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 15:55 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ չի մտնում Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ո՛չ, Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ։ Պարոն Բորելն արտգործնախարար Լավրովի զրուցակիցն է, և հենց նրա հետ են բանակցություններ վարվելու»,- հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Բորելի՝ Մոսկվա կատարած այցին, հատկապես այն պատճառով, որ ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերությունները «սառեցված վիճակում են»: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի փետրվարի 4-ին և այնտեղ կմնա մինչև փետրվարի 6-ը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
