«Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել, ամուսնացել եմ փողի համար»․ Սիրուշոն անդրադարձել է իրեն քննադատողներին
![]() 640 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 23:30 Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել. Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ Իբրահիմից։ Ամուսնացել եմ գումարի համար, չնայած, որ Լևոնի հետ ենք 14 տարեկանից ու անցել ենք բոլոր հնարավոր դժվարություններով, բայց միակ բանը, որ ինձ իր հետ կապում է՝ գումարն է. թե իրեն ինչն է կապում ինձ հետ՝ նույնիսկ չգիտեմ։ Ապրում եմ Ամերիկայում, բայց ինչ-որ հրաշքով երեխաներս դպրոց և մանկապարտեզ հաճախում են Հայաստանում. տանից դպրոց ճանապարհը մոտ 17 ժամ է ստացվում, բայց ոչինչ, շուտ ենք արթնանում։ Գումարներս էլ որոշել եմ ծախսել ոչ թե, օրինակ, հայերի մասին պատմող ու հային աշխարհին ներկայացնող «ARMAT» ծրագրի վրա, այլ ինձ հագուստներ ու պայուսակներ եմ գնում։ Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետև, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը: Հետո, եթե բարեգործություն անեմ, ստիպված պետք է կղզիս վաճառեմ, իսկ ես այն շատ եմ սիրում. կախարդական փայտիկիցս մի քիչ քիչ, բայց միևնույն է՝ շատ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
159Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
330Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
80325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
78624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61621.02.2026, 00:42
