«Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում զորավարժություն անցկացնելու համար». Արման Բաբաջանյան
![]() 766 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 09:50 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծապես արցախյան պատերազմում մեզ պարտության հասցրած կարևորագույն պատճառներից մեկն է։ Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին և այդ իսկ պատճառով Արցախի դեմ պատերազմի օրերին չի գործարկվել ՀԱՊԿ մեխանիզմը, մասնավորապես դրա կանոնադրության չորրորդ կետը, որը հավաքական պաշտպանության մասին է: Նշմարեցի, որ որոշ քաղաքական շրջանակներ այդ հայտարարությունից առաջ և հետո նվազագույնը հռետորական հարց են հնչեցնում՝ թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, մանավանդ եթե պատերազմի օրերին թիրախավորվել է նաև Հայաստանի տարածքը։ Դժվար եմ պատկերացնում, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը Հայաստանին ռազմական աջակցություն էին ցուցաբերելու ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Այդ պարագայում դիմել ՀԱՊԿ-ին, նշանակում է հերթական անգամ ցույց տալ, որ այդ դաշինքն ընդհանրապես թքած ունի Ադրբեջանից դեպի Հայաստան եկող սպառնալիքների վրա: Ի դեպ, Հայաստանը կարող է այժմ դիմել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում զորավարժություն անցկացնելու համար, օրինակ, հակաահաբեկչական: Հետաքրքիր է, գոնե զուտ Հայաստանի մարտահրավերներն արտացոլող զորավարժության այդ «դաշինքն» ունա՞կ է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
