Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին

Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին
718
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 22:50

Փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից՝ դրանք զիջելով ադրբեջանցիներին։

Այս մասին Sputnik Արմենիային ասել է համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը՝ նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները։

Գյուղապետի խոսքով՝ Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։