Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ես Արցախի դրոշը հպարտությամբ կկախեմ իմ աշխատասենյակում». ավստրալացի պատգամավոր

«Ես Արցախի դրոշը հպարտությամբ կկախեմ իմ աշխատասենյակում». ավստրալացի պատգամավոր
1251
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 23:45

Ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանթոնիսը, ում նախաձեռնությամբ 2020-ի աշնանը Վեսթ Տորենթ նահանգը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ցույց է տվել Արցախի դրոշը, և հայտնել, որ այն կախելու է իր աշխատասենյակում։
«Ես այս դրոշը կկախեմ իմ գրասենյակում։ Ես այն հպարտությամբ կկախեմ՝ աջակցելով փոքրամասնությանը, որը ցանկանում է ապրել իր հայրենի հողի վրա։ Նրանք ցանկանում են ներդաշնակ ապրել իրենց հարևանների հետ, նրանք չեն փնտրում կայսրություն, չեն փնտրում պատերազմ, նրանք պարզապես ուզում են ապրել և արտահայտել իրենց էթնիկ պատկանելությունը, իրենց հավատքն ու մշակույթը, որպեսզի դրանք փոխանցեն իրենց երեխաներին»,- ասել է պատգամավորը։