Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին

Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին
1312
Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 00:10

Ռուսաստանի ԱԳՆ-ը «persona non grata» Է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին, որոնք հունվարի 23-ին մասնակցել են չհամաձայնեցված ակցիային:
Ուրբաթ օրը ՌԴ արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն ու Գերմանիայի դեսպանորդը։ Նրանց բողոք է ներկայացվել ակցիային մասնակցելու համար և հայտարարվել է նման գործողությունների անընդունելիության մասին:
«Ապօրինի ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են «persona non grata»: Նրանց կարգադրված է մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»,– ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ այսուհետ այդ երկրների դեսպանատները և նրանց աշխատակիցները խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին:
Չհամաձայնեցված ակցիաներ են անցկացվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ հունվարի 23-ին և 31-ին, ինչպես նաև փետրվարի 2-ին: