«Մենք չունենք զինծառայության ժամկետի կրճատման հնարավորություն». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա։
Ամեն մեկը մի դետալ վերցնում, առանձնացնում է ու անունը դնում է ռեֆորմ։
Մի բան էլ. երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախի զորակոչին։
Չեմ կարծում, թե հանրության համար ականջահաճո այս տարբերակը քննարկելի է Հայաստանի կամ Արցախի համար։
Մենք չունենք ո՛չ անվտանգային համապատասխան միջավայր, ո՛չ էլ մարդկային այդպիսի ռեսուրսներ, որոնք մեզ հնարավորություն կտան ժամկետային ծառայության կրճատմանը՝ ժամանակային առումով կամ ընդհանրապես, նույնիսկ եթե մենք մեծացնում ենք պայմանագրայինների թիվը։
Զինված ուժերը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական, փորձագիտական խորքային ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
7802:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7200:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
174Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
124Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
74Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
125Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
194Երեկ, 22:56