«Ալիևը գերիների հարցով շանտաժ է անում Հայաստանին, Փաշինյանն էլ՝ մեզ». Կարեն Վրթանեսյան
![]() 816 Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 14:00 «Ալիևը գերիների հարցով շանտաժ է անում Հայաստանին ու առանձին նաև Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանն էլ իր հերթին շանտաժ է անում թե՛ Հայաստանի բնակչությանը, թե՛ գերիների հարազատներին, թե՛ ընդդիմությանը»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Կարծես մենք էլ ենք գերի փորձված հին շանտաժիստ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ուղղակի Փաշինյանի ուժը, բնականաբար, չի պատում Ալիևի վրա, բայց սեփական բնակչության վրա պատում է...»,- ասել է նա: Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձելու է շարունակ նոր գերիներ վերցնել: «Եթե Ալիևը տեսնում է, որ գերիների հարցը այսպիսի հարմար լծակ է մեզ ճնշելու համար, ապա անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել: Ի վերջո հիշենք, որ 62 գերի վերցվել է արդեն հրադադարի համաձայնությունից հետո: Սա ահռելի թիվ է, և որևէ ինֆորմացիա չկա, թե ինչ հանգամանքներում են այդ գերիներին վերցրել, ինչի են այդ մարդիկ զենքը վայր դրել…»,- նկատեց Վրթանեսյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
