Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում
![]() 488 Կիրակի, 07 փետրվարի, 2021 թ., 15:40 Ստեփանակերտի Աստվածամոր մայր տաճարում կայացել է պատարագ, որին մասնակցել են Արցախի իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Սա Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջին առաջնորդական պատարագն էր։ Պատարագին ներկա էր և այն հատուկ հանձնարարություններով հանդիսապետում էր թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նշվում է, որ պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Հիշեցնենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նա 30 տարուց ավելի առաջնորդել էր Արցախի հոգևոր թեմը: Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
159Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
330Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
80325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
78624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61621.02.2026, 00:42
