Ամենահարմարավետ և մատչելի էլեկտրամեքենաները. մաս 1-ին

Էլեկտրամեքենաները դեռևս լայն կիրառություն չեն վայելում, սակայն մոտ ապագայում ամեն ինչ կարող է փոխվել: trends.rbc.ru-ն ներկայացրել է այսօր արդեն շուկայում առաջարկվող ամենահետաքրքիր էլեկտրամեքենաները:
Chevrolet Bolt
Սա աշխարհում առաջին մեքենան է, որն իր բնութագրերով ու արժեքով համապատասխանում է լայն կիրառության համար: Այն հանրությանն է ներկայացվել 2016 թվականին:
Ամենապարզ համալրման արժեքը 37,5 հազար դոլար է:
Tesla Model 3
Թեև General Motors-ն առաջ անցավ Tesla-ից՝ ներկայացնելով Chevrolet Bolt-ը մի քանի ամիս շուտ, այնուամենայնիվ, հենց Tesla-ի Model 3-ի հայտնվելը դարձավ ավտոարդյունաբերության առավել նշանակալից իրադարձությունը: 

Այժմ այն ԱՄՆ-ի ամենավաճառվող մեքենան է:
Tesla Model S
Ամերիկյան Wired պարբերականն այս մեքենան ճանաչել է մոլորակի «ամենազիլ մեքենան»: 
Tesla Model X
Model X-ի կոմերցիոն մատակարարումներն սկսվել են 2015 թվականին, թեև նախատիպը ցուցադրվել էր դեռևս 2012-ին: Կարևոր առանձնահատկությունը ճայի թևերի նմանությամբ բացվող դռներն են: Արտադրողը դրանք նախընտրում է համեմատել բազեի թևերի հետ՝ անվանելով Falcon Wing doors:
BMW i3
2013 թվականին ներկայացված այս մոդելով նախապես հնարավոր էր մեկ լիցքավորմամբ վարել 235-255 կմ: 2018 թվականի նորացված տարբերակով այդ ցուցանիշը հասավ 285-310-ի:
Առայժմ սա ընկերության միակ էլեկտրամեքենան է, սակայն 2025-ին ընկերությունը նախատեսում է թողարկել 12 ամբողջովին էլեկտրական մոդել:
Շարունակելի

«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17609.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
29909.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
62506.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
67905.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
73104.11.2026, 22:30
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
68204.11.2026, 21:54
«Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը». Հակոբ Բադալյան
54704.11.2026, 16:36
«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
61203.11.2026, 19:36