«Ներսից գիտեմ, որ գնալով ավելի դժվար է դառնում գտնել դատախազներ»․ Հայկ Ալումյան
![]() 780 Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 12:05 «Այս քաղաքական իշխանությունը դեռ սկզբից ցույց է տվել, որ իրենք առանց որևէ կոմպրոմիսների՝ պայքարելու են էն դատավորների դեմ, ովքեր կհամարձակվեն պարոն Քոչարյանի իրավունքը վեր դասել իշխանության կամքից»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Ըստ նրա՝ իր խոսքերի ապացույցն այն է, որ երբ առաջին անգամ դատարանը Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց վերացրեց, Փաշինյանը հանրահավաք անցկացրեց և, ըստ Ալումյանի, «շատ գռեհիկ ձևով վիրավորեց գործը քննող դատավորին»։ «Երբ գործը հասավ Աննա Դանիբեկյանին, արդեն բոլորի համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժելու, որ հանկարծ որևէ դատավոր որոշում կայացնի, որը հաճո չէ, օրինակ, պարոն Փաշինյանին»,- ասաց նա։ Անդրադառնալով դատախազության գործունեությանը՝ Ալումյանն ասաց․ «Ես համոզված եմ, որ մի օր իրենք հաստատապես հասկանալու ու գիտակցելու են, թե ինչ արվեց իրենց ձեռքով։ Ես գիտեմ, որ դատախազությունում գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է մնում, ովքեր պատրաստ են այդ նպատակին ծառայել։ Ես գիտեմ, որ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել դատախազներ, ովքեր կգային դատարան ու այդ դերը կստանձնեին, ես դա դատախազության ներսից գիտեմ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
