Հայ ռազմագերիների հարցով զբաղվում է անձամբ Պուտինը. Կոպիրկին

795
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 21:20
Հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փետրվարի 8-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ խնդիրը լուծվի։
Կոպիրկինը նշել է, որ հայերի՝ հայրենիք վերադարձով զբաղվում են նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով, ռուսական իշխանություններն այդ հարցը գնահատում են որպես եռակողմ համաձայնագրի գլխավոր կետերից մեկը:
«Այս հարցի լուծումը, հնարավոր է, այնքան շուտ չի լինի, ինչպես սպասվում է, բայց, հավատացեք, արվում է առավելագույնը»,– ընդգծել է ՌԴ դեսպանը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ, ի վերջո, բոլոր գերիները վերադառնալու են հայրենիք:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
7802:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7200:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
174Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
124Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
74Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
125Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
194Երեկ, 22:56