Լևոն Երանոսյանը պատիվ է պահանջում. ինչո՞ւ են պատերազմի օրերին նրան տարել Շուշիի բերդ․ «Հրապարակ»
![]() 930 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 09:50 «Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պաշտպանն ընթացքից լուր չունի, սակայն իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այն ընթացք է ստացել։ Դիմումը վերահասցեագրվել է Արցախի կառույցներին։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 9-ին Երանոսյանը բերման էր ենթարկվել, նրա տեղը ոչ ոք չգիտեր։ 1 ամիս անց Երանոսյանը հայտնեց, որ իրեն տարել էին Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել։ Պատճառը հայտնի չէ։ Մեզ ասացին, որ Երանոսյանին չեզոքացնելու հանձարարություն է եղել Արցախի իրավապահներին։ Նրան Շուշիի բերդում այցելել են Արցախի դատախազն ու քննչականի պետը, Արցախի նախագահը նրանց ուղարկել է նրա հետ հանդիպելու և թեման փակելու։ Նրանք արդարացել են, որ անձնական ոչինչ չունեն, հարգում են իրեն, բայց հանձնարարություն են կատարում։ Երանոսյանը պատասխանել է, որ ժամանակը կգա, և մեղավորները պատասխան կտան։ Այդ դեպքերի 4 գլխավոր գործող անձանից 3-ը պաշտոնանկ են արվել՝ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը, ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանը, քննչականի պետը պաշտոնավարում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
