«16 հարց է օրակարգում, ոչ մեկը կապ չունի մարտահրավերների հետ»․ Տարոն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահին
![]() 762 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 10:40 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված հարցերը չեն արտացոլում այն իրականությունը, որում այժմ գտնվում է Հայաստանը։ «4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ․ սա այն ժամանակահատվածն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է էն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել Ռուսաստանից դուրս բերել խաղաղապահ ուժերն Արցախից։ Սա նաև այն ժամանակահատվածն է, որ պետք է պատրաստ լինենք նման հավանական զարգացման։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ մեր օգտագործվող ժամանակահատվածին արդյոք արդյունավետ տիրապետում ենք, թե՞ ոչ։ Օրակարգին եմ նայում․ 16 հարց է ընդգրկված, ուզում եմ հարցերից գտնել գեթ մեկը, որն ադեկվատ է մեր առջև կանգնած մարտահրավերներին։ Ուզում եմ հասկանալ՝ օրակարգը հաստատելուց ի՞նչ տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,- դիմելով ԱԺ նախագահին՝ հարցրեց Սիմոնյանը։ Ի պատասխան Միրզոյանն ասաց․ «Իսկապես, այս դժվար ժամանակներում շատ մեծ մարտահրավերներ ունենք, որ պետք է ադեկվատ արձագանքենք։ Դրանցով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։ Այո՛, ԱԺ-ն տարբեր գործընթացներում իր դերակատարումն ունի, բայց, բարեբախտաբար, թե դժբախտաբար, գնահատման հարցը, ԱԺ-ի այլ պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
