«Ադրբեջանցիները մեր հայրենակիցներից վաղը արյան անալիզ կուզեն, մյուսն օրն էլ՝ ընդհանրապես թույլ չեն տա սահմանն անցնել»․ Ն․ Զոհրաբյան
![]() 272 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 18:30 «Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչու է առ այս պահը ՀՀ-ում պահպանվում ռազմական դրությունը, ինչու ռազմական դրությունը չի հանվում։ Ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում, անում է»,-ԱԺ հայտարարությունների ժամին նման հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ադրբեջանցի զինվորականները GPS-ն գրկած՝ Սյունիքը ոնց ուզում, ձևում են։ Գնացեք Ներքին Խնձորեսկ, ոնց ուզում, քանի մետր, քանի կիլոմետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, գալիս են, նույնը Կապանի հարակից բնակավայրերում։ Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների խնդրով, անհետ կորածների խնդրով, զբաղվում է ընդամենը «գալչկայի» համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով․ «ազերիները հենց «օդոլժենի» են անում, ծնողները ռուս խաղաղապահների հետ որդիներին են փնտրում»։ Զոհրաբյանը հիշեցրեց նաև, որ ադրբեջանցիները թույլ չեն տվել մեր հայրենակիցներին գնալ Դադիվանք․ «Եթե մինչ այդ պահանջել են միայն գնացողների քանակ, այժմ արդեն նաև անուններ են ուզել․․․։ Մյուս օրն էլ արյան անալիզ կուզեն, հաջորդ օրն էլ կասեն՝ ոչ, ընդհանրապես թույլ չենք տալիս անցնել սահմանը»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
