«Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը փլվելու է անվերադարձ». Լևոն Բարսեղյան
![]() 831 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 02:05 «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբի և հարակից շենքն ու բակը, որը Գյումրու ավագանին 2009 թվին հատկացրել էր ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությանը, որը 12 տարի մատը մատին չի տվել սա փրկելու կամ գոնե պահպանելու համար: Այդ ընթացքում վերիք վար քանդվել ու ավիրվել է, մնացել են պատերն ու պատշգամբի մեծ մասը: Հիմա կառավարությունը մտադիր է այս ամենը հատկացնել Պոլիտեխնիկական համալսարանին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Սինոպսիս ընկերության միջոցով նորոգելու և փրկելու համար: Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, փլվելու է անվերադարձ, կորցնելու ենք գյումրեցիների ու հյուրերի սիրելի այս կտորը: Ցանկալի է, որ նորոգելու դեպքում էլ մարդիկ այս պատշգամբ ելնել նկարվելու հնարավորություն ունենան: Եթե իսկապես բան չի արվելու, ինչքան շուտ կառավարությունը ետ վերադարձնի այս շենքերը, այնքան լավ, փող կհավաքենք, կնորոգենք: Տեսնենք լավատեսական սցենարով ինչ կլինի: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
143Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
323Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
78625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
77724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61421.02.2026, 00:42













