Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Իրանը ողջունում է Արցախում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Ռուսաստանի ջանքերը

Իրանը ողջունում է Արցախում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Ռուսաստանի ջանքերը
787
Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 23:55

Իրանը ողջունում է Արցախում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Ռուսաստանի ջանքերը, սակայն տարածաշրջանում սպառնալիքները դեռ առկա են։ Այս մասին հայտարարել Է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
«Այս հակամարտության շարունակությունը կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին։ Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ այդ պատերազմին վերջ դնելու համար։ Բայց ինձ թվում է, որ քնած սպառնալիքներ կան այս տարածաշրջանում։ Ես ի նկատի ունեմ, որ պետք է խոչընդոտել այդ տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությանը»,-ասել է նա։
Խորհրդարանականի խոսքով՝ այժմ օրակարգում է տարածաշրջանի երկրների միջև կայուն համագործակցության կազմակերպման անհրաժեշտությունը: