Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արևմուտքը փորձում է հետխորհրդային տարածքը մշտական լարվածության գոտի դարձնել»․ Ռուդենկո

«Արևմուտքը փորձում է հետխորհրդային տարածքը մշտական լարվածության գոտի դարձնել»․ Ռուդենկո
692
Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 14:00

Արևմուտքը փորձում է հետխորհրդային տարածքը մշտական հակամարտությունների և լարվածության գոտի դարձնել․ այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Անցած տարին նշանավորվեց մի շարք իրադարձություններով, որոնք այսպես թե այնպես ազդում են մեր երկրների կյանքի վրա։ Մեր հարևան պետություններում իրավիճակն ապակայունացնելու փորձերը չեն դադարում՝ դրանց զարգացման վեկտորն արմատապես փոխելու, Ռուսաստանից պոկելու և խորթ արժեհամակարգի մեջ մտցնելու նպատակով։ Տեսնում ենք հետխորհրդային տարածքը մշտական հակամարտությունների և լարվածության գոտի դարձնելու՝ Արևմուտքի ձգտումը։ Մեր խնդիրը նման քաղաքականությանը հակազդելն է։

Ընդ որում՝ երբեմն մեզ մեղադրում են նրանում, որ մենք իբր Խորհրդային Միության վերստեղծման ծրագրեր ենք իրականացնում։ Դա այդպես չէ։ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս հետխորհրդային բոլոր երկրների հետ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության օգտին՝ հենվելով ամենատարբեր ոլորտներում առկա ավանդական կապերի վրա։

Վստահ ենք, որ ԱՊՀ գործընկերներն ունեն հստակ պատկերացում այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնք իրենց մեջ պարունակում են դրսից հրահրված ներքին ցնցումները։

Հուսով ենք, որ մեր ընկերները կկարողանան կառուցողականորեն լուծել իրենց առջև դրված քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները: Մեր կողմից, մենք բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք՝ այդ թվում օգտագործելով ինտեգրացիոն միությունների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հնարավորությունները»,- ասել է նա։