«Մի քանիսը վերջացած սրիկաներ են, երեք-չորս հոգի կան՝ մտքի, հումորի գիգանտներ են». Աղվան Վարդանյանն ԱԺ-ում է
![]() 692 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 13:30 «Եկել եմ ծանոթանամ, շփվեմ այս գումարման պատգամավորների հետ, 95 տոկոսին երևի չեմ ճանաչում: Ի՞նչ կարող եմ ասել՝ մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի մասը՝ հայկականության, մեր հոգևոր, մշակութային արժեքի հետ որևէ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են, մի երեք-չորս հոգի կան, որ մտքի, հումորի գիգանտներ են: Նրանց մասին սփյուռքահայերն արևմտահայերենով ասում են՝ «անուշադիր», արևելահայերենով դա դառնում է՝ «ապուշ»»,- լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով իր ԱԺ գալու նպատակը, խորհրդարանակների մասին կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ շարունակելով. «Մի քանի հոգի այդպիսիները կան, մի քանի հոգի էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են: Մի քանիսի ծնողներին եմ ճանաչում, մի քանիսի մայրերին եմ ճանաչում, մի քանիսի հայրիկներին եմ ճանաչում... իմ գործը, հիմնականում, այս շերտի հետ է: Ինձ հետաքրքիր է հայ ընտանիքում մեծացածների հոգեկան, հոգեբանական վիճակը, մտորումները, կարծիքները, թե ինչպես են կարողանում այս իրավիճակում ծառայել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- ասաց Ա. Վարդանյանը: «Սրիկաներին տեսնելու ցանկություն չունեմ... Նաև ուզում էի տեսնել՝ արդյոք բոլոր պատգամավորնե՞րն են զրահաբաճկոններով և սաղավարտներով... թող դասամիջոցն ավարտվի, կտեսնենք»,- ասաց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
